Մեր մասին
2017 թվականին հիմնադրված «Զարթնիր»-ը եզակի կազմակերպություն է, որի նպատակն է ընթերցասեր սերունդ ձևավորել հայ դպրոցականների շրջանում: 10-20 տարի անց նրանք կկազմեն Հայաստանի բնակչության հիմնական մասը և ունակ կլինեն կիրառելու իրենց լայն աշխարհայացքն ու հմտությունները մեր երկիրը զարգացնելու գործում:
«Զարթնիր»-ի հիմքում ընկած է ապագայում բարեկեցիկ երկիր ստեղծելու գաղափարը: Այդ նպատակին հասնելու համար մեզ այսօր անհրաժեշտ է ամուր հիմք, այսինքն՝ երիտասարդություն, որը հակված է կարդալուն ու վերլուծելուն և ձգտում է ինքնազարգացման:
Գյուղական և սահմանամերձ շրջանների դպրոցները վատ պայմաններում են գտնվում. գրեթե չկան դպրոցական գրադարաններ, իսկ առկա գրադարանները գրքերի պակաս ունեն կամ էլ համալրված են հին գրքերով, որոնք գայթակղիչ չեն և չեն խթանում աշակերտների սերը դեպի ընթերցանություն:
Վատ պայմաններից բացի, ուսուցիչները հիմնականում աշակերտներին չեն ներգրավում քննարկումներին, կարծիքների արտահայտմանը և բանավեճին: Արդյունքում աշակերտները գրեթե չեն կարդում և ամաչում են կարծիք արտահայտել:
Մենք աշակերտներին տրամադրում ենք աշխարհում հայտնի գեղարվեստական գրականություն, որի ընթերցանությունը կարևոր է
նրանց տարիքում։ Այնուհետև դասերը դարձնում ենք ինտերակտիվ և խրախուսում ենք աշակերտներին արտահայտել իրենց
կարծիքը:
Ավելին, մենք կազմակերպում ենք դպրոցական էքսկուրսիաներ, այդ թվում այցելություն թանգարաններ, պատկերասրահներ,
թատրոններ, ինչը ևս մեկ անգամ նպաստում է աշակերտներին ավելի լավ ճանաչել իրենց շրջապատող աշխարհը:
Մեր ծրագրը առաջնորդվում է «համօգտագործման տնտեսություն»սկզբունքով , որը թույլ է տալիս առավելագույնի հասցնել ծախսած գումարի դիմաց գիրքը ընթերցած աշակերտների քանակը: «Զարթնիր»-ը գիրք չի գնում յուրաքանչյուր աշակերտի համար։ Մենք 1–1,5 ամսվա կտրվածքով գրքեր ենք տրամադրում համագործակցող դպրոցներից յուրաքանչյուրին դրանք աշակերտներին տրամադրելու նպատակով, իսկ այնուհետև դպրոցները փոխանակում են գրքերը։
Մենք ուզում ենք հիշեցնել ոչ միայն դպրոցականներին, այլև երիտասարդներին և մեծահասակներին, որ հոգեկան առողջությունն ու երկար, բարեկեցիկ կյանքը պահպանելու համար անընդհատ պետք է զարգանալ: Դրան հասնելու համար մինչ այժմ հայտնի լավագույն միջոցը պարզապես անընդհատ կարդալն է: Համամարդկային ողջ ժառանգությունն ու գիտելիքները պահպանվում են գրքերում, և, ընդունելով դա, մենք հարստացնում և զարգացնում ենք մեր միտքը: Ընթերցանության առավելությունների մասին լրացուցիչ (գիտական հոդվածներով հիմնավորված) տեղեկությունների համար խնդրում ենք այցելել «Ինչո՞ւ կարդալ» բաժինը:
Առաքելություն, Նպատակներ և Արժեքներ
Առաքելություն
Վերակենդանացնել ընթերցող Հայաստանը, որն ապագայում կհանգեցնի երկրի տնտեսական և սոցիալական բարեկեցությանը:
Տեսլական
Բոլոր սերունդներին ներգրավել ընթերցանության և դրան առնչվող գործունեության մեջ` նպատակ ունենալով նպաստել Հայաստանում մարդկային կապիտալի զարգացմանը:
Նպատակներ
- Ընթերցողներին սովորեցնել ընկալել գրքի իմաստը.
- Ընթերցանության հանդեպ սերը կորցրած անձանց շրջանում կրկին հետաքրքրություն առաջացնել գրքի նկատմամբ.
- Կարդալու ցանկություն առաջացնել չկարդացող անձանց շրջանում:
Արժեքներ
- Հայ երիտասարդ սերնդին զարգացման հնարավորություններ ընձեռելու անշահախնդիր ցանկություն.
- Հանդուրժողականություն, խոսքի ազատություն և քննադատական ու ստեղծագործ մտածելակերպի տարածման ցանկություն
- Համոզմունք, որ մենք կարող ենք փոխել Հայաստանի ապագան:

Մեր արդյունքները

Ազդեցությունը ակադեմիական կրթության վրա
Դուք նկատե՞լ եք «Զարթնիր» հաճախող երեխաների շրջանում ակադեմիական առաջադիմության դրական փոփոխություն

«Զարթնիր»-ի ծրագիրն ազդե՞լ է դպրոցում ձեր ուսումնական առաջընթացի վրա:


Հիմնական Հմտությունների զարգացում
Նկատել ե՞ք ուսանողի հիմնական հմտությունների փոփոխություն, այսինքն `գրագիտության մակարդակ, բանավոր և գրելու հմտություններ

Ըստ ուսուցիչների պատասխանների

«Զարթնիր» -ը երջանկության գրավական։
Որքա՞ն երջանիկ եք Ձեզ համարում , որ մասնակցում եք «Զարթնիր»-ի ծրագրին: Գնահատեք ձեր երջանկությունը 1-10 բալային համակարգով։



Այլ դպրոցների աշակերտները հետաքրքրվա՞ծ են «Զարթնիր»-ով։
Ոչ ներգրավված աշակերտները հետաքրքրություն ցուցաբերո՞ւմ են «Զարթնիր»-ի նկատմամբ:


Ավելին քան թվեր

100%
աշակերտները հաճախում են
«Զարթնիր»սիրով։

100%
ուսուցիչները ուզում են
շարունակել իրենց համագործակցությունը «Զարթնիր»- ի հետ

100%
աշակերտները գնահատում են
«Զարթնիր»-ի ընթերցանության ծրագիրը 8 և ավելի
Մեր կամավորները

Areg Abramyan
Founder & CEO
Elya Sahakyan
Armenia Team lead
Shushi Avetisyan
Education, HR
Gagik Avetuntsi
HR, PR
Jemma Panoyan
Legal
Kristina Margaryan
Media
Ashkhen Minasyan
Fundraising
Ani Latoyan
Fundraising
Shushanik Asatryan
Media
Lusine Nalbandyan
Media
Lilit Poghosyan
Kid-events, HR
Varsenik Erkoyan
Design
Valery Amirkhanyan
Finance
Anahit Papoyan
Education
Edita Arzumanyan
Finance
Seyran Akopian

Burastan Grigoryan
Translator
Ani Ohanyan
Books coordination
Lusine Khachumova
Fundraising
Sose Markosyan
Grants, Web
Mariam Toroyan
Legal
Ruben Akopyan
SMM
Lusine Dashyan
Marketing
Lilit Grigoryan
SMM
Satenik Minasyan
SMM
Diana Ayvazyan
Education
Zaruhi Bejanyan
Fundraising
Edita Vlasyan
SMM
Milana Sougyan
SMM
Arpine Vardanyan
EducationՄեր գործընկերները

«ԱՆՏԱՐԵՍ» հրատարակչություն
2017 թվականից տրամադրում է գրքեր` զեղչված գնով:
Zangak Publishing House
Provides books at discounted price since 2021..
«Էդիթ Պրինտ» հրատարակչություն
2019 թվականից տրամադրում է գրքեր` զեղչված գնով:
ԴիՎայն և Գործընկերներ
In Vino-ն և իր գործընկերներ Tapastan-ը, The Club-ը և Trinity Canyon Vineyards-ը աջակցում են «Զարթնիր»-ին` ծրագրի մասին տեղեկատվություն տարածելով թռուցիկների, պաստառների, էլեկտրոնային փոստի և սոցիալական ցանցերի միջոցով, տեղում նվիրատվություններ հավաքելով, ինչպես նաև իրենց եկամուտներից ստացված մի մասը նվիրաբերելով ծրագրին:Գրքեր
Մենք գիրք ենք գնում, առաքում դպրոցներին և գրքերի ընթերցանությունն ավարտելուն պես կազմակերպում ենք դպրոցների միջև գրքերի փոխանակում:
Առաջին երեք տարիների ընթացքում (2017–2020թթ.) մենք «Զարթնիր»-ի ուսուցիչներին տրամադրեցինք առաջարկություններ, շարադրությունների ուղեցույցներ, բանավեճի վարման կանոններ և մանրամասն հրահանգներ ավելի քան 41 ինտերակտիվ գործիքների վերաբերյալ, որոնք նախատեսված են գեղարվեստական գրքերի հետ աշխատելու համար:
Ներկայումս մենք դասավանդողների և գրականության ուսուցիչների հետ միասին Դասավանդման ձեռնարկ ենք ձևակերպում յուրաքանչյուր գրքի համար: Նման ձեռնարկները կհեշտացնեն ուսուցիչների նախապատրաստական աշխատանքները, և հնարավորություն կընձեռեն ընդլայնել ծրագրի աշխարհագրությունը` այն կիրառելով նույնիսկ նման փորձ չունեցող ուսուցիչների պարագայում:
Աշակերտների համար մենք գնում ենք միայն հայերեն թարգմանված գրքեր, որպեսզի խթանենք գրական հայերենի օգտագործման մշակույթը:
Այս պահին «Զարթնիր» ծրագիրն ունի 14 գիրք: Մենք գրքերը ընտրում ենք հայ ուսուցիչների և հրատարակչությունների հետ միասին: Մենք նաև խորհրդակցում ենք մանկական հոգեբանների հետ` այս կամ այն տարիքին համապատասխան բովանդակությամբ գիրք ընտրելու նպատակով:

Flowers for Algernon
Daniel Keyes
Jonathan Livingston Seagull
Richard Bach
The Alchemist
Paulo Coelho
Papa, you’re crazy
William Saroyan
Anne Frank’s Diary
Anne Frank
Little Prince
Antoine de Saint-Exupery
Where is my cheese
Spencer Johnson
Three comrades
Erich Maria Remarque
Count of Monte Cristo
Alexandre Dumas (1 vol.)
Count of Monte Cristo
Alexandre Dumas (2 vol.)
To Kill a Mockingbird
Harper Lee
Hamlet
William Shakespeare
Gulliver
Jonathan Swift
Dandelion Wine
Ray BradburyՈւսուցիչներ
Ուսուցիչները «Զարթնիր»-ի հիմնական շարժիչ ուժն են: Նրանք օգնում են երեխաներին սովորել, թե ինչպես աշխատել գրքերի հետ և սովորեցնում են սիրել գիրքը, նրանք երեխաներին են փոխանցում իրենց էներգիան և խանդավառությունը:
«Զարթնիր»-ին մասնակցող ուսուցիչների մեծ մասը «Teach For Armenia» ծրագրից են:
Յուրաքանչյուր ուսուցիչ համակարգում է մեկ դպրոց` այնտեղ դասեր անցկացնելով հիմնականում 7-ից 9-րդ դասարանցիներից կազմված 15 հոգանոց խմբերի համար: Դասընթացները տեղի են ունենում շաբաթը մեկ անգամ:
Մենք ուսուցիչների համար մշակել ենք բավականին հեշտ և հարմար գործիքակազմ, որը կօգնի նրանց ստեղծել գրավիչ դասեր: Այս գործիքներից են` ստեղծագործական առաջադրանքներ, զարգացող խաղեր, քննարկման թեմաներ, բանավեճեր, ներկայացումներ և այլն:
Բացի զվարճալի հատվածից, մեր դասերը նաև կրթական նպատակ են հետապնդում, այդ իսկ պատճառով մենք մեր աշակերտներին հորդորում ենք շարադրություն գրել յուրաքանչյուր կարդացած գրքի վերաբերյալ: Այն օգնում է ոչ միայն զարգացնել գրավոր և վերլուծական հմտությունները, այլև հետադարձ կապ է հանդիսանում ուսուցիչների և մեզ համար, քանի որ այնպես կարողանում ենք հետևել մեր աշակերտների առաջընթացին: Երբ համեմատում ենք նրանց առաջին և վերջին շարադրությունները, արդյունքները հաճելիորեն զարմանում են բոլորիս:
Մենք կցանկանայինք նախագծել այնպիսի համակարգ, որը ճկուն կլինի և օգտագործման համար և Հայաստանի գրականության բոլոր ուսուցիչների համար: Այսպիսով, մենք ներկայումս դասավանդողների և գրականության ուսուցիչների հետ միասին աշխատում ենք յուրաքանչյուր գրքի համար դասավանդման ձեռնարկ պատրաստելու վրա: Նման ձեռնարկները կհեշտացնեն ուսուցիչների նախապատրաստական աշխատանքը և հնարավորություն կընձեռեն համակարգը ներդնել հանրապետության նույնիսկ հեռավոր մարզերում:
Մեր ուսուցիչները 2019–2020 թթ.

Haykanush Sharoyan
Տավուշ
Tamara Martirosyan
Արագածոտն
Sona Melkonyan
Արագածոտն
Armine Simikyan
Գեղարքունիք
Mariam Grigoryan
Տավուշ
Maria Manukyan
Գեղարքունիք
Mary Mamyan
Տավուշ
Lena Tashchyan
Ստեփանավան
Hranush Vanyan
Լոռի
Hasmik Barseghyan
Շիրակ
Arpi Tovmasyan
Լոռի
Anushik Melkonyan
Արագածոտն
Karine Arakelyan
Տավուշ
Mariam Aleksanyan
Տավուշ
Azganush Yerznkyan
Լոռի
Ani Saakyan
Արմավիր
Nona Galstyan
Բերձոր
Garik Tsatryan
Արմավիր
Arpine Hakobyan
Արարատ
Anahit Vardanyan
Արարատ
Mariam Hovhannisyan
Արարատ
Lilit Poghosyan
Երևան
Anahit Papoyan
ԳեղարքունիքԴպրոցներ
2023-2024 ուստարում «Զարթնիր»-ին մասնակցում են ՀՀ 10 մարզերից 103 դպրոց, որտեղ անցկացվում են 166 խմբակ՝ ներգրավելով ավելի քան 3051 աշակերտի:
Խմբակները ձևավորվում են ըստ 2 տարիքային խմբերի ՝ 2-6-րդ դասարանցիներ և 7-12-րդ դասարանցիներ։
Դպրոցները միանում են ծրագրին կամավոր հիմունքներով՝ մասնակցության հայտ ուղարկելով մեզ, առավել հաճախ՝ դպրոցի ուսուցիչներից մեկի նախաձեռնությամբ: Ուսումնական տարվա ցանկացած հատվածում, ստանալով դպրոցի դիմումը, մենք գնում ենք գրքերի լրացուցիչ փաթեթ և ուղարկում ենք տվյալ դպրոց:
Միջոցառումներ
Մենք աջակցում ենք մեր ուսուցիչների և աշակերտների կողմից թանգարան, պատկերասրահ և թատրոն այցելելու Նախաձեռնություններին:
Ցավոք, Հայաստանում նման իրադարձությունները պարբերական բնույթ չեն կրում: Դպրոցները կամ ծնողները պարբերաբար` նույնիսկ տարեկան 1-2 անգամ, չեն կազմակերպում նման այցելություններ:
Դա հիմք հանդիսացավ, որ մեր ծրագրի միջոցներով ֆինանսավորենք աշակերտների էքսկուրսիաները:
Նման միջոցառումներն անհրաժեշտ են պատշաճ զարգացման համար: Գիրք կարդալուն զուգընթաց` երեխաներն ավելի հետաքրքրասեր են դառնում շրջապատող աշխարհի նկատմամբ, և մենք կցանկանայինք նրանց ավելի շատ սովորելու հնարավորություններ ընձեռել: Մասիսի դպրոցականների այցելությունը Երևանի ազգային պատկերասրահ և Բուկինիստ գրախանութ, դեկտեմբերի 17

Մասիսի դպրոցականների այցելությունը Երևանի ազգային պատկերասրահ, Դեկտեմբեր 17

Մասիսի և Արմավիրի դպրոցականների այցելությունը Այբ դպրոց, մարտի 18

Մասիսի դպրոցականների ուսուցողական այցը Թումո, հոկտեմբերի 18

Մովսեսի դպրոցականների այցելությունը «UWC Դիլիջան» միջազգային դպրոց, նոյեմբերի 19
Դասախոսություններ
Մենք հրավիրում ենք ոգեշնչող մարդկանց խոսելու իրենց մասին, պատմելու իրենց մասնագիտության, կարիերայի և կյանքի ուղու մասին:
Նմանատիպ հանդիպումները միտված են լուծելու մի շարք խնդիրներ`
- Թույլ տալ աշակերտներին ծանոթանալ նոր մասնագիտությունների, պարզել, թե ինչ հմտություններ է անհրաժեշտ զարգացնել հիմա, որպեսզի հետագայում համապատասխան ցանկության դեպքում կարողանան տիրապետել տվյալ մասնագիտությանը.
- Շփում ոգեշնչող անձանց հետ, որը խթան է հանդիսանում դպրոցականների զարգացման համար, հետաքրքրություն է արթնացնում կրթության նկատմամբ.
- Շփումների ընդլայնում, այլ միջավայրից նոր մարդկանց հետ շփում, որը զարգացնում է աշակերտների հուզական ինտելեկտը, սովորեցնում է հարաբերություններ կառուցել և լայնախոհ լինել:
Դպրոց այցելելու, դասախոսություն կարդալու և ձեր փորձը որոշ չափով դպրոցականների հետ կիսելու հնարավորության համար անհրաժեշտ է լրացնել Ձեր կարճ պրոֆիլը Google ձևաթղթում: Ձևաթուղթը ստանալուց հետո մենք կապ ենք հաստատում թեկնածուի հետ և խնդրում հաստատել «Անչափահասների հետ փոխգործակցության կանոնների» շրջանակներում գործելու համաձայնությունը: Դա միջազգային չափանիշներին համապատասխանող մի փաստաթուղթ է, որը հաստատում է նախկինում դատվածության և հետախուզման բացակայությունը և անչափահասների հետ աշխատելու կանոնների ընդունումը:

Դասախոսների համար։
